Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Բեքհեմը Զիդանի հետ բանակցել է

Բեքհեմը Զիդանի հետ բանակցել է
24.09.2018 | 23:01

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը «Ինտեր Մայամի» ակումբը գլխավորելու նախնական բանակցություններ է վարել Զինեդին Զիդանի հետ, հայտնում է The Mirror-ը:

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Բեքհեմը շատ է ցանկանում թիմի ղեկին տեսնել ֆրանսիացի մարզիչին: Զիդանի պատասխանը դեռ հայտնի չէ: «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնությունում հանդես է գալու 2020-ից: Թիմը խաղալու է քաղաքի կենտրոնում գտնվող մարզադաշտում, որը տեղավորելու է 25 հազար հանդիսական: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մարզադաշտի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար: Դևիդ Բեքհեմը ցանկանում է թիմ հրավիրել նաև «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսիին:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ